Պատրաստ եք ընդլայնել ձեր բիզնեսը, սակայն մեծ ներդրումներ կատարելու հնարավորություն չունեք: Ամիօ լիզինգը կօգնի ձեզ այդ հարցում: 

Գնեք շինարարական տեխնիկա Ամիօ լիզինգի միջոցով՝ նպաստելով ձեր բիզնեսի աճին ամենաշահավետ պայմաններով:

Ամիօ լիզինգի միջոցով, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 0% տարեկան տոկոսադրույքով շինարարական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը թույլ կտա նվազեցնել ծախսերը, բարձրացնել արտադրողականությունն ու ապահովել ձեր բիզնեսի անխափան զարգացումը։

Օգտվե´ք Ամիօ լիզինգից և բիզնեսի աճին զուգահեռ կունենաք մի շարք առավելություններ.

  • անհատականացված պայմաններ ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան
  • 50% կանխավճարի դեպքում՝ լիզինգի ձևակերպում առանց ֆինանսական վերլուծության 
  • նորագույն տեխնիկա՝ առանց նախնական միանվագ ծախսի

Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով և 10% կանխավճարով։ Տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամիօ լիզինգ. ներդրում կատարեք ձեր բիզնեսի ապագայում այսօր:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: