Քննարկումներից և հետազոտություններից հետո մենք որոշում կկայացնենք սահմանամերձ համայնքներում բնակարանային ծրագիրը շարունակելու, թե ոչ, ինչպես նաև՝ ինչ չափանիշներ կկիրառվեն և այլն։

Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականից ի վեր քաղաքացիների շրջանում ծրագրի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է գրանցվել, և ստացվել են բազմաթիվ հայտեր՝ դրան մասնակցելու համար։ «Ակնհայտ է, որ սա այն ծրագրերից է, որը մեծ պահանջարկ ունի բնակչության շրջանում, և այն ստեղծում է դրական բազմապատկիչ ազդեցություն սահմանամերձ համայնքների համար», - նշեց նախարարը։