Մայիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամի։
Նրանք են Աշոտ Հայրապետյանը, Արմենուհի Հարությունյանը և Անաիտ Աբրահամյանը։ Բոլոր թեկնածուներն առաջադրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից։




























