Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Դյաոյույդաո կղզիների նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ճապոնացի աջ կենտրոնամտների այցելությունն այդ կղզիներ:

Ինչպես հաղորդում է Չինաստանի ռուսալեզու կենտրոնական հեռուստատեսությունը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը, Չինաստանի կառավարությունը «Ճապոնիային ուղղված լուրջ ցուցադրություն են արել» եւ բողոք հայտնել վերը նշված միջադեպի հետ կապված:

Հուն Լեյը ընդգծել է նաեւ, որ Դյաոյույդաո կղզիները հին ժամանակներից պատկանում են Չինաստանին: «Պետության ղեկավարությունը պատրաստ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է պաշտոնյան: