Մենք Երևանի քաղաքապետարանի հետ այս հարցը քննարկել ենք. այս խնդիրը կա նաեւ Հայաստանի այլ մարզերում: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով նրան, որ ամեն անձրեւից հետո Երեւանը վերածվում է մեծ գետերի ու լճերի:

«Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցում են նախատեսում, ներառում ենք նաեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացման աշխատանքներ: Պետք է ասեմ, որ Երեւանում և այլ քաղաքներում մենք բազմաթիվ այդպիսի նոր փողոցներ ունենք: Պլանավորում ենք այս ուղղությամբ շարունակել աշխատանքները՝ քննարկելով ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոշորտում: Այնպես որ որոշակի փոփոխություններ այս ուղղությամբ կսպասենք»,-ասաց նա:

Թունյանը նկատեց, որ Երեւանում կան կոնկրետ տեղեր, որտեղ հենց անձրեւի առաջին կաթիլները գալիս են, հստակ կարելի է կանխատեսել, թե այդտեղ ինչ է կատարվելու. «Գոնե լավ է, որ մեր ժողովուրդը հումորով է վերաբերվում այդ ամեն ինչին, բայց հումորի ռեսուրսն էլ է սպառվել: Ես ուզում էի հասկանալ, գոնե ժամանակային որոշակի հորիզոն ունե՞նք, թե երբ այդ խնդիրները լուծելու համար առարկայական քայլեր գոնե կսկսենք անել»,-ասաց նա:

Խուդաթյանն արձագանքեց. «Այս պահին խնդրահարույց տեղերում ուսումնասիրություններ ենք իրականացնում, նաեւ ասեմ, որ ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի արդիականացմանն ուղղված միջոցներն են պլանավորած 202 թվականին ավելացնելա: Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»: