1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովրդին զերծ պահեց նորից ցեղասպանվելու վտանգից։ Այս մասին գրել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։
«1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը չափազանց կարևոր էր հատկապես հայ ժողովրդի համար, այդ հաղթանակը մեր ժողովրդին զերծ պահեց նորից ցեղասպանվելու վտանգից և հնարավորություն տվեց հայ ժողովրդին իր բնօրրանում շարունակելու իր բնականոն կյանքը։ Սա է ամենակարևոր պատճառներից մեկը, որ մենք պետք է անընդհատ հիշենք և մեր նոր սերունդներին հիշեցնենք Հայրենական Մեծ պատերազմի կարևորությունը հատկապես հայ ժողովրդի կյանքում»,– գրել է նա։





























