ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկիչ ճանաչված պակիստանցի Մաուլանա Մասուդ Ազհարն այսօր հայտարարել է, որ իր ընտանիքի 10 անդամ, նրանց թվում՝ հինգ երեխա, զոհվել են Պակիստանում Հնդկաստանի իրականացրած հարվածների հետևանքով, հաղորդում է NBC News-ը։
Մասուդ Ազհարի գլխավորած «Ջաիշ-ե-Մուհամմեդ» (JeM) իսլամիստական խմբավորման տվյալներով՝ սպանվածների թվում են Մասուդ Ազհարի ավագ քույրը և նրա ամուսինը, զարմիկը և նրա կինը, ինչպես նաև զարմուհին։
Քաշմիրում գործելով՝ խմբավորումը նպատակ ունի անջատել տարածաշրջանը Հնդկաստանից։ Խմբավորումը ստանձնել է 2019 թվականին Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում ավելի քան 40 ոստիկանի կյանք խլած ինքնասպան-ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, որը տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հնդկական ուժերի վրա ամենամահաբեր հարձակումն էր։
Հնդկաստանում ավիահարվածների հետևանքով զոհվել են նաև Մասուդ Ազհարի երեք ամենամտերիմ օգնականները և նրանցից մեկի մայրը, հայտնել է խմբավորումը։





























