150 տոննա նավթամթերք կարող է թափվել Օխոտի ծովը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Կուրիլյան կղզիներից Կունաշիրի մոտ վթարի ենթարկված «Իրինա» նավի վրա կա 150 տոննա յուղ: Բացի այդ նավի վրա կա 560 տոննա սառեցված ձուկ:

«Իրինա» սառցանավը Օխոտի ծովում որսից հետո վերադառնում էր Վլադիվոստոկ, երբ ընկել է փոթորկի մեջ: Շրջադարձի ժամանակ նավը փախվել է գրունտին, որի հետեւանքով շարժիչը դադարել է գործել եւ ջուրն սկսել է լցվել նավի մեջ:

«Իրինայի» հրամանատար Բորիս Կլիպակը որոշել է տարհանել 19 ռուսաստանցիներից բաղկացած անձնակազմին: Աղետի ենթարկվող նավին օգնության է հասել մեկ այլ ռուսական վան` «Թաթարստանը»: Տուժածներ չկան:

Ներկայումս Սախալինի Կորսակով նավահանգստից «Իրինային» օգնության է շտապում «Ատլաս» փրկարար նավը, որը դեպքի վայր կհասնի հունվարի 5-ի առաջին կեսին: