Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցում ներկայում ընթանում են մարզադահլիճի կառուցման նախագծային աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կսկսվեն տարեվերջին և կավարտվեն 2026 թվականին։ Դրա մասին մայիսի 7-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտնել է, որ միայն այս տարի նախատեսվում է այս աշխատանքների համար 120 միլիոն դրամ հատկացնել Նրա գնահատմամբ՝ մարզադահլիճը կկարողանա ծառայել նաև որպես մարզական միջոցառումների անցկացման վայր, այլ ոչ միայն ֆիզկուլտուրայի։
Անդրեասյանը վստահեցրել է, որ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում երկրում սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը։
Միաժամանակ, նախարարը խոստովանել է, որ սպորտով զբաղվելու հնարավորությունները հատկապես սահմանափակ են մարզերում։





























