Հայաստանի Հանրապետությունն ունի իր սեփական օրենսդրությունը, որը պետք է պահպանեն ինչպես հանրապետության քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Դրա մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչության պետ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցերին։

Մասնավորապես, քննարկումը վերաբերել է ավտոմեքենաների վրա տեղադրված մգեցված ապակիներին։ Ըստ Հայաստանում գործող օրենսդրության՝ ավտոմեքենայի առջևի մասի ապակին պետք է լիովին թափանցիկ լինի։ Խախտում հայտնաբերելիս պարեկային ծառայության աշխատակիցները կարող են պատժամիջոցներ կիրառել։ Խորհրդարանականընշել է որ այս մոտեցումը վնասում է զբոսաշրջիկների հոսքին։ Այդ կապակցությամբ նա խնդրանքով դիմել է նախարարին։ Թորոսյանը, մասնավորապես, խնդրել է որոշակի դադար ընձեռել զբոսաշրջիկների համար։

«Մեր երկրում կան համապատասխան սահմանափակումներ, բայց որոշ երկրներում պարզապես նման սահմանափակումներ չկան»,-նշել է խորհրդարանականը՝ խնդրելով ընդառաջել զբոսաշրջիկներին։

Ի պատասխան՝ Սարգսյանը խոստացել է լուծել ի հայտ եկած խնդիրը, բայց ՀՀ օրենսդրության շրջանակում։