Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր` հունվարի 4-ին աշխատանքային այցով ժամանում է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Դավութօղլուն երկօրյա այց կկատարի Իրան:

Ինչպես հաղորդում է «Թուրքիայի ձայնը», Դավութօղլույի այցելությունը կիրականացվի երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ տարեկան առնվազն երկու անգամ հանդիպելու եւ խորհրդակցություններ անցկացնելու պայմանավորվածության շրջանակներում:

Թուրքիայի ԱԳ նախարարությունն այս այցելությունը կոչել է, որպես «սովորական խորհրդակցությունների շարունակություն»։

Դավութօղլուն, այցելության շրջանակում հանդիպելու է իր պաշտոնակից Ալի Էքբար Սալիհիի հետ։ Հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:

Բացի այդ, քննարկման թեմա կլինեն Սիրիայում եւ Իրաքում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը: