Ռուսական «Ֆոբոս-Գրունտ» տիեզերական սարքի անկումը կարող է տեղի ունենալ հունվարի 15-ին: Այս մասին «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հայտնել է Ռուսաստանի ՊՆ տիեզերական պաշտպանության մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը: Այսպիսին են տիեզերական իրավիճակի հետախուզության գլխավոր կենտրոնի կանխատեսումները:
«Տիեզերական սարքի անկման վերջնական ամսաթիվը կարող է փոփոխվել արտաքին ազդակների ազդեցության ներքո»,-ասել է նա:




























