Ադրբեջանում խորհրդային բանակի ռազմամթերքի պայթեցված պահեստների մաքրման աշխատանքները կսկսվեն մարտին: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ANAMA օպերատիվ խմբի անդամ Ֆիզուլի Նամազովը:
Նրա խոսքով, 310 քմ տարածքից 224,1-ն արդեն մաքրվել է: ANAMA-ի ներկայացուցիչը նշել է, որ մինչ օրս այդ տարածքում հայտնաբերվել է 13 563 միավոր ռազմամթերք:
Նշենք, որ նախկին խորհրդային բանակի Ադրբեջանում գտնվող 4-րդ ռազմակայանը պայթեցվել է 1991 թվականին: Այդ տարածքում եղել է 20 պահեստային շինություն:




























