Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի հանդիպում կունենան Բաքվում՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդել են մերձավորարեւելյան լրատվամիջոցները։
«Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ եւ ուղղված է սիրիական հարցի շուրջ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացմանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու առանցքային պահանջների վրա՝ վերացնել իր սահմանների մոտ թշնամական զինված կազմավորումների առկայությունը, ինչպես նաեւ կանխել ռազմավարական զենքի տեղակայումը Սիրիայում, որը կարող է սպառնալ Իսրայելի ազգային անվտանգությանը։



























