Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 62-ամյա Մելիք Մ.-ի վարած «Nissan» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Բախման հետևաքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելիս է եղել: