Եգիպտոսում խոշոր ավտովթարի հետեւանքով տուժել է ավելի քան 12 զբոսաշրջիկ: Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը` վկայակոչելով տեղի մամուլը, զբոսաշրջիկներով լի ավտոբուսը շրջվել է Կահիրեից 250 կմ հեռավորության վրա գտնվող փոքր Ռաս-Սուդր քաղաքի մոտ, Կարմիր ծովի ափին գտնվող միջազգային մայրուղու վրա:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, տուժածներից 4-ը գտնվում են ծանր վիճակում: Զբոսաշրջիկների ազգային պատկանելիությունը դեռ անհայտ է: Պարզվում է նաեւ վթարի պատճառները:




























