Ի պատասխան ամերիկյան Battlefield 3 համակարգչային խաղի, Իրանում «Iranian Guards» անունը կրող համակարգչային խաղ կթողարկեն:

Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, ամերիկյան խաղի սյուժեն նախատեսում է վիրտուալ ապագայում տանկերի ու օդուժի օժանդակությամբ գրոհել Իրանի մայրաքաղաք Թեհրանը:

Իրանցի մասնագետների խումբը հայտարարել է, որ իրենց կողմից թողարկվող խաղը կոչվելու է «Iranian Guards» («Իրանի պաշտպաններ»):

«Iranian Guards» համակարգչային խաղի ստեղծողները հայտնել են, որ բացի համակարգիչներից, խաղը կլինի նաեւ PS3-ի (playstation) եւ Xbox360-ի համար: