Իսրայելի ռազմական օդանավերն այսօր` դեկտեմբերի 4-ին, թռիչք են իրականացրել Լիբանանի օդային տարածքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Լիբանանի «Վաթանիա» գործակալությունը: Օդանավերը թռել են Ջեզին, Բինտ-Ջբեյլ եւ Տիր քաղաքների վրայով:
Իսրայելը պարբերաբար թռիչքներ է իրականացնում Լիբանանի օդային տարածքով, թեեւ ՄԱԿ-ը բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական ներխուժումները այդ երկրի օդային տարածք:




























