Մոլդովայի բանտերում ինքնասպանությունների թիվն աճել է: Ինչպես հաղորդում է «Նովոստի Մոլդովան»` վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը, եթե 2010 թվականին ինքնասպան եղած բանտարկյալների թիվը եղել է 5, ապա 2011-ին, այն աճել է հասնելով 6-ի:
Սակայն, 2011-ին բանտարկյալների շրջանում արձանագրվել է իրենց մարմնական վնասվածք պատճառելու 497 դեպք, ինչը 44-ով ավելի քիչ է, քան 2010-ին:




























