Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հունվարի 4-ին մասնակցել է Ստեփանակերտի  «Արցախ» բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է այս թաղամասի նշանակությունը մայրաքաղաքի համար՝ նշելով, որ այն շոշափելի ազդեցություն կունենա Ստեփանակերտում բնակարանային խնդրի լուծման վրա, ինչպես նաեւ նոր որակ կհաղորդի քաղաքի ճարտարապետական տեսքին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: