Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի խախտել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ կառավարության ղեկավարը երբեք չի խախտել այդ սկզբունքը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տիրում է ժողովրդավարություն։ «Ի տարբերություն նախորդ բռնատիրական ռեժիմների ժամանակների՝ քաղաքացիները կարող են ասել այն, ինչ ուզում են եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում»,- նշել է Պապոյանը՝ համարժեք համարելով երեկ խորհրդարանում Փաշինյանի արձագանքը։
Ի պատասխան Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ լրագրողների շնորհավորանքին՝ նախարարը նշել է, որ այս բոլոր հարցերի պատասխանը տալիս է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որն առաջ քաշել է կառավարությունը։ Նա պարզաբանել է, որ ուրախ կլինի տեսնել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա ռեսուրսներն ուղղել բնակչության խնդիրների լուծմանը։





























