ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 389.25  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.3 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.39 դրամ (նվազել  է 2.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  516.22 դրամ (նվազել է 3.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (նվազել է 0.09 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-388.5 դրամով, վաճառվում է 390.5-392.5 դրամով:Եվրոն բանկերում գնվում է 431-435.5 դրամով, վաճառվում է 442-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.58-4.68 դրամով, վաճառվում է 4.83-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 390.5 դրամով:Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 443 դրամով:Ռուբլին գնվում է 4.6-4.65 դրամով, վաճառվում է 4.7-4.73 դրամով: