Բելառուսի ԿԳԲ-ի աշխատակիցները կալանավորել են «Մոզիրսոլ» ձեռնարկության գլխավոր տնօրենին կաշառք վերցնելու պահին, հաղորդում է բելառուսական պետական հեռուստատեսությունը:

Նա ռուս ձեռնարկատերերից գումար է պահանջել նրանց արտադրանքի տեղափոխման արտոնյալ պայմաններ ապահովելու համար: Հիմա տնօրենին մեղադրում են «առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու» մեջ: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: