Իրանը և Հնդկաստանը հինգշաբթի օրը համագործակցության երեք համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Mehr-ը։
Փաստաթղթերը ստորագրվել են երեքշաբթի օրը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Նյու Դելի կատարած այցի ժամանակ։
Դրանց թվում էին մաքսային համագործակցության, ինչպես նաև սննդի և դեղագործության ոլորտներում առողջապահական ստանդարտների վերաբերյալ համաձայնագրերը։ Հանդիպման արձանագրությունը ստորագրել են Աբբաս Արաղչին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։





























