Իսրայելը սպառնացել է Եմենի հութիներին «ծանր ռազմական հարվածներով» և զգուշացրել Իրանին, որ «նրանք կարժանանան նույն ճակատագրին, ինչ Իսրայելի մյուս տարածաշրջանային հակառակորդները, եթե երկրի վրա հարձակումները չդադարեն», գրում է Times of Israel-ը։
Կացը Իսրայելին կոչ է արել կարողանալ պաշտպանվել «նույնիսկ եթե զրկված լինի ամերիկյան աջակցությունից», քանի որ որոշ իսրայելցի պաշտոնյաներ անձնական զրույցներում մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի հետևանքների առնչությամբ։
«Հութիները կկրեն Իսրայելի հարձակումների ամբողջ ծանրությունը, եթե շարունակեն մեզ ռմբակոծել։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնել ցանկացած առաքելություն»,-շեշտել է Կացը։
Նա հավելել է, որ Իրանը նույնպես կլինի թիրախ՝ հայտարարելով, որ «մի շարք այլ իրանական միջնորդ խմբեր, որոնք հարձակվել են Իսրայելի վրա Գազայի պատերազմից և ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր, փլուզվել են։ Ես նաև զգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը, որ այն ֆինանսավորում, զինում և ղեկավարում է հութիների ահաբեկչական կազմակերպությունը…
Դուք անմիջականն պատասխանատվություն եք կրում։ Այն, ինչ մենք արեցինք «Հըզբոլլահ»-ին Բեյրութում, ՀԱՄԱՍ-ին՝ Գազայում, Ասադին՝ Դամասկոսում և հութԻներին՝ Եմենում, ձեզ հետ էլ կանեն Թեհրանում»,-հայտարարել է Կացը։





























