Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է ինքնատիպ նախագիծ՝ «Հաղթանակի Ռադիոն»։

Image (3).jfif (137 KB)

Այն իրենից ներկայացնում է 1940-ական թվականների ոճով պատրաստված ռադիոընդունիչ, որի մեջ գտնվում է պատերազմի հայ մասնակիցների հուշերի, պատմությունների և լուսանկարների ժողովածու։

Image (4).jfif (51 KB)

«Հաղթանակի Ռադիոն» նախագիծը երախտագիտության խորհրդանիշ է Հաղթանակի սերնդի նկատմամբ և հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է պահպանել հիշատակը՝ ոչ միայն արխիվներում, այլ նաև անձնական պատմությունների միջոցով, որոնք միավորում են մեզ անցյալի հետ։ 

Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 7-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում բացվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին տպագրված քարոզչական պլակատների կրկնօրինակների ցուցահանդես։

Image (5).jfif (139 KB)

Պատերազմի առաջին օրերից Հայկական հեռագրական գործակալությունը՝ Արմտագը, սկսել էր երգիծական հակաֆաշիստական պլակատների թողարկումը, որոնց հեղինակներն էին մի շարք տաղանդավոր և անվանի հայ նկարիչներ ու բանաստեղծներ։

Image (6).jfif (184 KB)

Ցուցահանդեսի գլխավոր նպատակը՝ Հայրենական մեծ պատերազմի, այդ ծանր պատերազմում տարած Հաղթանակի մասին հիշողության պահպանումն է, որպեսզի մոռացության չմատնվի այդ հերոսական ժամանակաշրջանի պատմությունը։ 

Մայիսի 8-ին Ուսումնա-սպորտային համալիրի սաները ներկայացրեցին «Արեգակը խավարի մեջ» բեմադրությունը։

Image (8).jfif (229 KB)

Բեմից նրանք թատերական լեզվով պատմեցին Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների, սխրագործության, նույնիսկ ամենախավար ժամանակներում չմարող հույսի և լույսի մասին։

Image (9).jfif (269 KB)

«Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Ռոսիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ներկայացմանը հրավիրված էին «Ռոսիա» ՀԿ-ին կից «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի և Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտները։

Image (7).jfif (166 KB)

Մինչ ներկայացումը դպրոցականներն  այցելեցին ցուցանադես, որտեղ ծանոթացան ցուցադրված քարոզչական պլակատների կրկնօրինակներին։