Պորտուգալիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 անձի, որոնք, իրավապահներիի տվյալներով, ավելի քան 10 հազար օտարերկրացիների կաշառքի դիմաց բնակության թույլտվություններ և փաստաթղթեր են տրամադրել, որոնք նրանց թույլ են տալիս մնալ Պորտուգալիայում և Եվրամիությունում, հաղորդում է Reuters-ը։

Դատական ​​ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ խմբին, որի մեջ էին մտնում Արտաքին գործերի նախարարության պաշտոնյա, փաստաբան և մի քանի գործարարներ, տրվող կաշառքը մեկ անձի համար միջին հաշվով կազմել է 15 հազար եվրո։

Օտարերկրացիները վճարել են կեղծ աշխատանքային պայմանագրեր կնքելու համար, որոնք նրանց թույլ են տվել մնալ երկրում, այնուհետև ստանալ բնակության թույլտվություն, բացել բանկային հաշիվներ և մուտք ունենալ սոցիալական ապահովագրության համակարգ։

Ոստիկանությունը հայտնել է, որ նրանցից շատերն այդ ժամանակվանից ի վեր մեկնել են ԵՄ այլ անդամ պետություններ։