Հայրենական պատերազմում հաղթանակի 80–ամյակի նախօրեին «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա՝ «Անմահների Վերջին Ջոկատը»։

Երգը գրված է հատուկ այս նախագծի համար։ Տեսահոլովակը, որում նկարահանվել է պատերազմի վերջին վկաները՝ 100 և ավելի տարեկան 5 վետերան, նվիրված է Հաղթանակի 80-ամյակին:

Հիշեցնենք՝ մայիսի 9-ին ժամը 12:00-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի առթիվ, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կկազմակերպի հիշատակման ավանդական երթ դեպի Հաղթանակի այգու «Անմար կրակ» հուշահամալիր։ Երթի մասնակիցներին միանալու է նաեւ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։