Կրեմլում Հաղթանակի 80–ամյակի կապակցությամբ տրված պաշտոնական ճաշից նոր կադրեր են հրապարակվել, որոնցում երեւում է՝ կողք կողքի նստած Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի բառ են փոխանակում։

Նշենք, որ անցած տարվա հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլեւս ոչ մի պաշտոնյա Բելառուս չի մեկնի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հիշեցնենք՝ դրանից առաջ մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր․ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։