ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար մայիսի 9-ը եռատոն չէ։ Այս մասին՝ այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ մայիսի 9-ն իր համար եռատո՞ն է, նա ասաց՝ ոչ։

Թե ինչու՝ հիմնավորումներ չբերեց։

«Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»,-ասաց նա։