ԵՄ երկրները պատրաստվում են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունել: ԵՄ-ում հայտնել են, որ համաձայնության են եկել էմբարգո կիրառել Իրանից հում նավթի ներկրման նկատմամբ, եթե Թեհրանն իր միջուկային ծրագրի հարցում չսկսի համագործակցել միջազգային կառույցների հետ: Դիտարկվում են նաեւ այլ պատժամիջոցներ: Այս ամենը տեղի է ունենում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների խիստ սրման պայմաններում, գրում է NEWSru.com-ը:

Էմբարգոյի հարցն ընդգրկված է ԵՄ Արտգործնախարարների խորհրդի հունվարի 30-ին կայանալիք նիստի օրակարգում: Որոշում կարող է կայացվել նույն օրը կայանալիք քննարկումների արդյունքում, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք  Օբաման Իրանի Կենտրոնական բանկի դեմ ուղղված օրենք է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի վեց ամիս անց: Այս պայմաններում Իրանի ազգային արժույթը կորցրել է արժեքի գրեթե  12%-ը: