2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը հաջողությամբ կանխել են Ջամմուի և Քաշմիրի Սամբա շրջանում միջազգային սահման ներթափանցելու փորձը՝ գործողության ընթացքում սպանելով առնվազն յոթ ահաբեկչի, գրում է Hindustan Times-ը։
Սահմանային անվտանգության ուժերը միաժամանակ զգալի վնաս են հասցրել Դհանդարի պակիստանյան դիրքին, որտեղից, ենթադրաբար, իրականացվում էր ներթափանցման փորձը։
«2025 թվականի մայիսի 8-9-ը Պակիստանի անվտանգության ուժերը Ջեյ Քի նահանգի Սամբա շրջանում միջազգային սահմանին ներթափանցման խոշոր փորձ են կանխել, որի հետևանքով սպանվել է առնվազն յոթ ահաբեկիչ և զգալի վնաս է հասցվել Դհանդարի պակիստանյան դիրքին»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։





























