Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Ասիայում անվտանգության վերջին զարգացումները՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրումից հետո, հաղորդում է Mehr-ը։

Հնդիկ պաշտոնյաների հետ իր զրույցների մասին խոսելով՝ Արաղչին ընդգծել է երկու կողմի ջանքերի կարևորությունը՝ հետագա սրացումը կանխելու և լարվածությունը նվազեցնելու համար։

Պակիստանի արտգործնախարարը, իր հերթին, ներկայացրել է տարածաշրջանային ներկա իրավիճակը և բացատրել իր երկրի դիրքորոշումը։

Իսհակ Դարը հայտարարել է, որ Պակիստանը չի ձգտում սրել լարվածությունը Հնդկաստանի հետ։

Ավելի վաղ Արաղչին Պակիստան կատարած մեկօրյա այցից հետո, որտեղ բանակցություններ է վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մեկնել էր Հնդկաստան։

Երկու երկրի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում ինքնասպան ահաբեկչության հետևանքով 26 խաղաղ բնակիչների զոհվելուց հետո, որոնց մեծ մասը հինդու զբոսաշրջիկներ էին։

Պակիստանը հերքում է իր ներգրավվածությունը։