Շրի Լանկայում ուղղաթիռի կործանման հետևանքով վեց զինվոր է զոհվել, հաղորդում է Reuters-ը։

Շրի Լանկայի կենտրոնում Մադուրու Օյա ջրամբարն է ընկել է Bell 212 ուղղաթիռը, որի մեջ եղել են տասնյակ զինծառայողներ։

Վիրավոր զինվորները մահացել են՝ նրանց փրկելուց և հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո, հայտնել է Շրի Լանկայի ռազմաօդային ուժերի խոսնակ, խմբի կապիտան Էրանդա Գիգանագեն։

«Ուղղաթիռը հանձնարարված էր զորահանդեսի ժամանակ հարձակման վարժանք անցկացնել։ Ստացած վերքերից մահացել են հատուկ նշանակության ջոկատի չորս սպա և ռազմաօդային ուժերի երկու հրաձիգ»,- Reuters-ին ասել է Գիգանագեն։

Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել վթարի հնարավոր պատճառների մասին։