Մեթյու Բրայզան հունվարի 3-ին Ադրբեջանից Վաշինգտոն է մեկնել: Այդ մասին  «ԱՊԱ»-ին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղար Քիթ Բինը:

Հիշեցնենք, որ Մ. Բրայզայի լիազորությունների ժամկետը, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, լրացել է, քանի որ ԱՄՆ Սենատը քվեարկությամբ չի հաստատել նրա թեկնածությունը: Ինչպես 2011թ. դեկտեմբերի 29-ի մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել էր Մ. Բրայզան, «եթե իմ թեկնածության քվեարկությունը չկայանա, ես ստիպված կլինեմ հեռանալ նախքան Սենատի նոր նստաշրջանն սկսելը`մինչեւ հունվարի 3-ը»:

Ադրբեջանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կստանձնի Ադամ Սթեռլինգը: