2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից արտասահման է մեկնել 614,7 հազար մարդ, ինչը 4,4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է վիճակագրական ծառայությունը։ Զբոսաշրջային այցելությունները կազմել են 323.1 հազար։
Առավել հաճախ (36.6%) ուղևորության նպատակը հարազատներին և ընկերներին այցելելն էր։
Վրացիներն ամենաշատը այցելել են Թուրքիա (185 հազար այցելություն) և Հայաստան (70 հազար):
Ընդհանուր առմամբ, Վրաստանի բնակիչներն արտասահմանում ծախսել են 176 միլիոն դոլար, ինչը 5,7%-ով ավելի է, քան 2024 թվականին, գրում է Sputnik Georgia-ն։ Մեկ ուղևորության միջին արժեքն աճել է 14.4%-ով՝ հասնելով 364 դոլարի։




























