Ադրբեջանական կրակոցներից երեկ երեկոյան վնասված տանը դեպքի պահին ոչ ոք չի եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Խնածախից։

Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

«Այս պահին գյուղում հանդարտ է, կրակոցներ չկան»,– հայտնեցին մեզ համայնքից։