Չիտայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է օդանավերի ընդունումն ու առաքումը, հաղորդել է «Ռոսավիացիան»։ Պատճառը օդանավակայանից դուրս բռնկված լանդշաֆտային հրդեհն է, այրվում է չոր խոտը։ Ինչպես պարզաբանել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում, բուն օդանավակայանին վտանգ չի սպառնում, սակայն նրա գործունեությունը դադարեցվել է Մոսկվայի ժամանակով 9:10-ից: Սահմանափակումները հանվել են ժամը 11:10-ին, գրել է «Կոմերսանտ»-ը։
Տարածաշրջանային ԱԻՆ մամուլի ծառայությունը երեկ՝ մայիսի 9-ին, հայտնել է Զաբայկալսկի երկրամասում խոշոր լանդշաֆտային հրդեհի մասին: Սկզբում չոր խոտը այրվել է 35 հեկտար տարածքում, ապա կրակը տարածվել է ամառանոցների շինություններում:
Ավելի ուշ շինությունների բաց այրումը մարվել է։ Չիտայի շրջանում հրդեհը մարելու համար գործել են 69 մարդ եւ 15 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Իլ-76 ինքնաթիռ։
ԱԻՆ-ից հայտնել են, որ լանդշաֆտային հրդեհի բռնկման մեղավորը 1974թ. ծնված մի տղամարդ է, որն աշխատում էր հղկող սարքով, որի կայծերն ընկել են չոր խոտի վրա։





























