Իրենց Cyber-Warrior.org/AKINCILAR անունով հաքերների խումբը կոտրել է Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի կայքը:
Թուրքական veteknoloji կայքի փոխանցմամբ` թուրք հաքերների խումբը հայտնել է, թե կայքը կոտրում են ի նշան Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի:
Հաքերները նշել են, թե նման նախաձեռնությունների դեմ իրենք վիրտուալ աշխարհում անհրաժեշտ պատասխանը կտան:




























