Սեւան քաղաքում հունվարի 5-ին` ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Մ.-ն:

Ինչպես NEWS.am–ին տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունում, ոստիկանները  պարզել են, որ հունվարի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սեւան քաղաքի տներից մեկում Վիգեն Մ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1972 թ. ծնված Յուրիկ Մուրադյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադյանին հայտնաբերելու եւ  հանցագործության գործիք հրազենն առգրավվելու ուղղությամբ: