Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՊՀ գործադիր քարտուղար, Համագործակցության գործադիր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բուրուտինին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարգեւը Բուրուտինին շնորհվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործում ներդրած մեծ ավանդի եւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:




























