Աբխազիայի ամբողջ տարածքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբատյանը։
«Սուխումի, Գուլրիպշի և Գուդաուտայի շրջաններում ուժեղ քամու պոռթկումները հանգեցրել են ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիայի անջատման։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տան տանիքը պոկվել է», - ասաց Դելիբալտյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ընկած ծառը Ռիցինսկի այգում մի քանի մեքենաների ճանապարհ է փակել։
Փրկարարները բացել են ճանապարհը, և հեռացել մեքենաները։ Նոր Աթոսում, երկաթուղային կայարանի մոտ, ծառ է ընկել, և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սղոցել և հեռացրել են այն։ Սուխումիի Շոտլանդսկայա փողոցից զանգահարել է տեղի բնակչուհին և հայտնել, որ քամին իր տանիքը պոկել է։



























