Խաղամոլությամբ տառապող շուրջ 16 հազար բելգիացիներ պաշտոնապես դիմել են` խնդրելով Բելգիայի տարածքում իրենց արգելել մտնել խաղատներ եւ խաղային ավտոմատների սրահներ: Այդ մասին հաղորդել են ազարտային խաղերի հանձնաժողովից:
Հանձնաժողովում ընդգծել են նաեւ ազարտային խաղերի նկատմամբ պաթոլոգիական հակում ունեցող այն քաղաքացիների թվի աճը, որոնք ինքնակամ խնդրում են թույլ չտալ իրենց մոտենալ խաղասեղանին եւ «մեկձեռքանի ավազակներին», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանն այն է, որ Բելգիայում 2011թ. հունվարից գործում է օրենք, համաձայն որի` ընտանիքի անդամներից մեկի կամ բուժող բժշկի դիմումի հիման վրա խաղամոլությամբ տառապողներին կարող են արգելել մուտք գործել ազարտային խաղերի հաստատություններ: 2011թ. նման խնդրանքով հանձնաժողովին դիմել են շուրջ 13 հազար խաղամոլներ:




























