Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում ուրբաթ օրը՝ մայիսի 9-ին, ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը նախկինում աշխատել է որպես դիվանագետ, հետագայում նրան արտաքսել են, հայտնում է Telex-ը։

Ինչպես նշվում է, տղամարդու ձերբակալության տեսանյութը հրապարակել է Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բուդապեշտը հայտարարել է, որ Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները Բուդապեշտի կենտրոնում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որին կասկածել են լրտեսության մեջ։

Telex-ի տեղեկություններով, ձերբակալված և արտաքսված տղամարդը Ս. Ա.-ն է, որը մի քանի տարի առաջ աշխատել է որպես դիվանագետ Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատանը, սակայն վաղուց Հունգարիայում դիվանագիտական կարգավիճակ չի ունեցել։

Նրա կինը Բուդապեշտում գտնվող ուկրաինական ռեստորանի համասեփականատերն է։

Այժմ Ս. Ա.-ն լքել է Հունգարիայի տարածքը և արդեն գտնվում է Կիևում, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ իր պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է Հունգարիայի ռազմական հետախուզության գործակալական ցանց, որը լրտեսական գործունեություն էր իրականացնում Անդրկարպատիայում։

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը Կիևից պաշտոնական հաղորդումներ չի ստացել բացահայտված հունգարական լրտեսների ցանցի մասին, և հիշատակել է «հակահունգարական քարոզչության» մասին։

Սակայն մի քանի ժամ անց Բուդապեշտը հայտարարել է, որ արտաքսում է երկու ուկրաինացի դիվանագետների՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ։

Ուկրաինան ի պատասխան հայտարարել է երկու հունգարացի դիվանագետների արտաքսման մասին։