Եղանակային պայմաններից ելնելով՝ Շարժայից եկող ինքնաթիռը դեռեւս վայրէջք չի կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին օդանավակայանի թեժ գծից։

Ինքնաթիը գտնվում է Հայաստանի օդային տարածքում։ Ինքնաթիռը ըստ ժամանակացույցի պետք է վայրէջք կատարեր ժամը 16.40–ին։

Նշենք, որ Հայաստանում ուժեղ քամիներ են եւ տեղումներ։