Իրաքի փոխնախագահ Թարեք ալ-Հաշիմին քաղաքական ապաստան է խնդրել Հորդանանի թագավոր Աբդալլա II-ից: Այդ մասին հայտնել են Իրաքյան Քրդստանի աղբյուրները, որտեղ ներկայումս թաքնվում է ալ Հաշիմին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին փոխնախագահին, նրա 3 թիկնապահներին ձերբակալելուց հետո, մեղադրանքներ էին ներկայացվել, ըստ որոնց` նա մասնակցել է ահաբեկչական գործողությունների: Հարցաքննությունների ժամանակ նրանք հայտարարել են, որ Հաշիմին  ֆինանսավորել է այսպես կոչված «մահվան քարավաններին»:

Թարեք ալ-Հաշիմին հայտարարել է, որ պատրաստ է դատարանի առաջ կանգնել, եթե այն տեղի ունենա Քրդստանում, այլ ոչ թե Բաղդադում: Այսօր` հունվարի 5-ին, երկրի Դատական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ալ-Հաշիմիի գործը» գտնվում է Բաղդադի իրավասության ներքո եւ վերանայման համար չի տեղափոխվելու Քիրքուք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: