Առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան մեկ տասնյակ հոգի վիրավորվել Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհ նահանգում բեռնատարի եւ թրեյլերի բախման հետեւանքով։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ բեռնատարում եղել են տեղի բնակիչներ, որոնք վերադառնում էին կրոնական տոնակատարությունից։ Վթարը տեղի է ունեցել Ռայպուր քաղաքի մոտակայքում։ «Ընդհանուր առմամբ 13 մարդ զոհվել է, եւս 12-ը՝ վիրավորվել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց բուժման համար»,- շրջանի ոստիկանապետ Լալ Ումեդ Սինգհի խոսքերը մեջբերել է ANI գործակալությունը:
Զոհերից չորսը երեխաներ են։ Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառերը։



























