Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլու Բերդիմուհամեդովը թուրքական ընկերության իրականացրած շինարարական աշխատանքների առնչությամբ պաշտոնյաներին նկատողություն հայտարարելիս չի զսպել զգացմունքները:

Նա պաշտոնյաներին սկզբում ասել է.  «Ձեր գլուխը չի աշխատում, ժողովրդի աչքում ծաղրի առարկա եք»,- այնուհետեւ հավելել է. «Ինչ վերաբերում է թուրքերին, սկզբից նրանք կնայեն աչքերիդ մեջ եւ կստեն, հետո քացիներով կհարվածեն հետեւից»:

Բերդիմուհամեդովը նաեւ ասել է, որ ամենասկզբից ինքն զգուշացրել է, որ թուրքական ընկերությունները չեն կարող կատարել այդ աշխատանքը, տեղեկացնում է «Radio Free Europe/Radio Liberty» թուրքմենական ծառայությունը: