Էն Նասիրիա քաղաքի`Դի-Քար նահանգի վարչական կենտրոնի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 45-ի, 70 մարդ վիրավորվել է: Ճշտված տվյալները հաղորդում է AFP-ն:
Հիշեցնենք, այսօր` հունվարի 5-ին, գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ շիա ուխտավորների խումբը պայթել է ճանապարհի եզրին տեղադրված ականների վրա: Սակայն նախապես հաղորդվում էր 5 զոհերի եւ 20 վիրավորների մասին: Շիաները «Արբաին» սգո արարողություն իրականացնելիս են եղել` նվիրված 680թ. Զոհված իմամ Հուսեյնի հիշատակին:
Հունվարի 5-ին մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Բաղդադի շիական շրջաններում: Ըստ վերջին տվյալների` այդ ահաբեկչությունների զոհ է դարձել 29 մարդ:




























