ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը մեկ շաբաթով գործուղվել է Գերմանիա։
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
- «Դիմակայուն Սահմանադրական բարեփոխում» թեմայով ճանաչողական այցին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 11-17-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանին:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:





























